This site is created using Wikimapia data. Wikimapia is an open-content collaborative map project contributed by volunteers around the world. It contains information about 32383137 places and counting. Learn more about Wikimapia and cityguides.

Վարանդա

Վարանդա (ադրբեջանական անունը՝ Ֆիզուլի), գյուղաքաղաք Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի հյուսիս-արևելքում։

Ցաչական Ռուսաստանի ժամանակաշրջանում եղել է Կարաբուլաղ անունով գյուղ Ելիզավետպոլի նահանգի Կարյագինոյի գավառում։ Սովետական ժամանակ Կոչվում էր Ֆիզուլի և ԱՍՍՀ համանուն շրջանի շրջկենտրոնն էր։
Արցախյան հակամարտության սկզբից քաղաքը վերածվել եր ադրբեջանական հենակետի, որտեղից պարբերաբար հրետակոծվում և հարձակման էին ենթարկվում Հադրութի և Մարտունու բնակավայրերը։ 1993 թվականի Օգոստոսին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստորաբաժանումները մշակված օպերատիվ պլանի համաձայն անցնում են հակահարձակման։ Մարտունու պաշտպանական շրջանի գումարտակները, գործելով երկու ուղղությամբ (համապատասխանաբար Մովսես Հակոբյանի և Նելսոն Սողոմոնյանի հրամանատարությամբ), հրետանու աջակցությամբ ճեղքում են հակառակորդի դիրքերը և ձախ թևից դուրս գալիս մայրուղի։ Ֆիզուլու ուղղությամբ հարձակման է անցնում նաև Հադրութի պաշտպանական շրջանի Տողի գումարտակը։ Աջ թևից լայնածավալ հարձակման է անցնում Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ գործող 5-րդ բրիգադը, որը, ճնշելով թշնամու կրակակետերը և առաջանալով մի քանի ուղղություններով, դուրս է գալիս Ֆիզուլի-Ջաբրայիլ մայրուղի ու վերահսկողություն հաստատում Հորադիզ գյուղի և Արաքսի ափ տանող խճուղու վրա։ Այդ պահին 5-րդ բրիգադն Արաքսից հեռու էր մոտ 15 կմ։ Ֆիզուլին պաշտպանող ադրբեջանական 160-րդ գնդի և Ֆիզուլու բրիգադի զորամասերը (ընդհանուր ըստ տարբեր տվյալների` 4000-7000 զինծառայող) շրջապատման մեջ չընկնելու համար օգոստոսի 22-ին ստիպված նահանջում են քաղաքից և շրջանից։ Պաշտպանության բանակի վերահսկողության տակ է անցնում մոտ 1380կմ2 տարածք։ Ըստ Արցախի վարչական բաժանման՝ քաղաքը 1993 թվականից մտնում է Հադրութի հայաբնակ շրջանի կազմի մեջ։

2020 թվականի հոկտեմբերի 17-ին Ադրբեջանը գրավել է Վարանդան շրջանի 7 գյուղերի հետ միասին։

Վարանդա on the map.

Recent city photos:

more photos...